Wednesday, 22 07 2026
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Ստեփանակերտում արդեն 2016-ին «գիտեին, որ պատերազմը ամեն ինչ դուրս է գրելու»

Մամուլում և սոցիալական հարթակներում բուռն քննարկվում է «Արցախի հեղափոխական կուսակցության» առաջնորդ Արթուր Օսիպյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված խնդիրը, թե Լեռնային Ղարաբաղին հատկացված գումարները «մսխածներին ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկում»։ Հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը ոչ միայն կիսում է այդ «պահանջը», այլև վկայել է, որ «փաստեր է ներկայացրել», բայց պատկան մարմինները քրեական վարույթ չեն հարուցել։

Խնդիրն, իրոք, առկա է, բռնատեղահանված տասնյակ հազարավոր արցախցիներ բնակվարձի, կոմունալ վճարումների հոգսի տակ են, իսկ Ստեփանակերտի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները ոչ միայն «ըստ պահանջի» են ապրում, այլև, ինչպես իրազեկ մարդիկ են պնդում, Երևանում և մարզերում ձեռնարկատիրական լայն գործունեություն են ծավալել։

Բայց, ինչպես ռուսներն են ասում՝ «մահակը երկու ծայր ունի»։ Բոլորս ենք ականատես եղել, թե «պատասխանատու» մամուլն ինչպես է արձագանքում ՊԲ որոշ զինվորականների դեմ հարուցված քրեական հետապնդմանը։ Տասնյակ օրինակներ կարելի է բերել, որ նրանք փորձել և փորձում են կասկածել անգամ լրտեսության մեջ մեղադրված Սարգիս Գալստյանի գործի «անաչառությանը»։

Հայտնի է Ստեփանակերտի և Մարտակերտի նախկին քաղաքապետերի գործը։ Նրանք մեղադրվում էին համայնքային գույքը տիրապետելու մեջ։ Եվ ի՞նչ հետևեց։ Շուրջ մեկ տարի փաստաբանները հոլովում էին մի հարց, եթե չկա ԼՂՀ-ն, ապա այդ մարդիկ ո՞ւմ են վնաս պատճառել։

Հիմա, ենթադրենք Հայաստանի Քննչական կոմիտեն Արցախի նախկին X պաշտոնյայի դեմ քրեական վարույթ է հարուցում և նրան առաջադրում առանձնակի խոշոր չափերի յուրացման մեջ։ Փաստաբանական նույն հիմնավորումը, որ չկա ԼՂՀ-ն, ՀՀ-ն չի կարող պահանջատեր լինել,- գործի չի՞ դրվելու։

Գործի է դրվելու, թող ոչ ոք չկասկածի։ Ավելին, ընդդիմությունը, նրան աջակցող փորձագետները, հայտնի Ռոբերտ Ամստերդամը աշխարհով մեկ տարածելու են, որ Նիկոլ Փաշինյանը «Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ինքնադատաստան է տեսնում»։ Քարոզչություն է ծավալվելու, որ «Արցախի ղեկավարների մի մասին Ալիևն է ապօրինի դատել, մյուսին Նիկոլն է դատում»։

Եվ ինչո՞ւ է «Արցախի հանցագործներին պատժելու անհրաժեշտություն» առաջացել հատկապես խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի փուլում։ Արթուր Օսիպյանի ձերբակալությունը, որի հիմքերը, մեղմ ասած, խնդրահարույց են, արդեն իսկ քաղաքական «գործոն է դառնում»։ Պատկերացնելի է, թե ինչ արձագանք կունենա Արցախի որևէ պաշտոնյայի նույնիսկ ՔԿ «հրավիրելը»։

2016թ․ մի շատ բարձրաստիճան պաշտոնյա պատմել է, որ երբ Սերժ Սարգսյանին հակաճառել է տարածքների հարցում, Հայաստանի նախագահը նրան հարցրել է խոշոր գումարներով վարկերի մասին, իսկ ինքը պատասխանել է․ «Ուրեմն և պատերազմական գոտում ապրեմ և մտածեմ վարկեր վերադարձնելու մասի՞ն»։ Ահա այդպես, դարձյալ ռուսների օգնությանը դիմենք․ «война все спишет»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում