Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Թրամփը սպասում է Սի Ծինփին-Վլադիմիր Պուտին համաձայնությա՞նը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հարձակումը։ Այդ մասին նա հայտնել է անձամբ և մեկնաբանել, որ որոշումը կայացրել է Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական միացյալ էմիրությունների առաջնորդների «խնդրանքով»։ Նա միաժամանակ տեղեկացրել է, որ եթե «ընդունելի համաձայնություն ձեռք չբերվի», ապա նախապես մշակած ծրագիրը գործի կդրվի։

Իսրայելական աղբյուրը «Եդիոտ ահրոնոտ» պարբերականին ասել է, որ «Թեհրանում մեծ ոգեւորություն է տիրում, այնտեղ իրենց համարում են հաղթող, քանի որ Թրամփը միայն սպառնում» է։ Իրանցի պաշտոնյա Մոհսեն Ռեզավին «ծաղրել» է ԱՄՆ նախագահին։ Ըստ նրա, Թրամփը «հարձակման ժամկետ է սահմանել, ապա ինքն էլ բեկանել որոշումը՝ կեղծ հույս ունենալով, թե իրանական ժողովուրդը և վարչակազմը կհանձնվեն»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ավելի հավասարակշռված գրառում է կատարել։ «Երկխոսությունը կապիտուլյացիա չէ։ Իսլամական հանրապետությունը երկխոսություն է սկսում արժանապատվորեն՝ ունենալով իրանական ժողովրդի իրավունքները պաշտպանելու ողջ լիազորությունը։ Մենք չենք նահանջի մեր օրինական իրավունքներից»,-սոցիալական X հարթակում գրել է նա։

Ըստ Թրամփի, Իրանի դեմ նոր հարձակումը պետք է սկսվեր մայիսի 19-ին։ Նույն օրը մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Պուտինի Պեկին պաշտոնական այցը։ Տպավորություն է, որ ԱՄՆ նախագահի «կարճաժամկետ դեդլայնը» պայմանավորված է Սի Ծինփին-Պուտին բանակցություններով։

Կրեմլը հրապարակել է Պուտինի այցի ժամանակացույցը։ Նախատեսված է, որ մայիսի 20-ի երեկոյան Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդները երկրորդ անգամ կհանդիպեն «թեյասեղանի շուրջ»։ Ըստ երևույթին, հիմնական բանակցությունները կկայանան այդ ձևաչափով։ Պուտինի օգնական Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ «կքննարկվեն միջազգային քաղաքականության զգայուն հարցեր»։

Պեկինից Վաշինգտոն վերադառնալիս Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանի «միջուկային փոշին» դուրս բերելու հնարավորություն միայն Միացյալ Նահանգներն ունի, «գուցե նաև Չինաստանը»։ Ավելի վաղ նա մերժել է իրանական հարստացված ուրանի պաշարները Ռուսաստանին «ի պահ տալու» տարբերակը։ Սի Ծինփինին կհաջողվի՞ Պուտինին համոզել, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները տեղափոխվեն Չինաստան։ Դոնալդ Թրամփը այդ համաձայնությա՞նն է սպասում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում