Wednesday, 15 07 2026
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը

․․․Իսկ դա Հայաստանին ի՞նչ «կտա»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմը և եզրակացրել, որ ռազմական հակամարտությունների «բնույթը էականորեն փոխվել է, հիմա քանակով չեն կռվում»։ Նա հավաստիացրել է, որ Հայաստանը կարող է ունենալ «ասիմետրիկ միջոցներով մարտունակ բանակ, որ կարող է զսպել Ադրբեջանին»։

Մի կողմ թողնենք այն, որ Ադրբեջանը 2008թ․ ռուս-վրացական պատերազմից հետո է հասկացել, որ քսանմեկերորդ դարում «քանակով չեն կռվում» և սկսել է սպառազինվել ԱԹՍ-երով, հեռահար հրետանային և հրթիռային միջոցներով, իսկ այսօր արդեն հավակնում է սպառազինությունների համաշխարհային շուկայում ունենալ իր տեղը։

Ռուս-ուկրաինական պատերազմը բացահայտել է, որ Ռուսաստանը կռվում է քանակով, Ուկրաինան՝ տեխնոլոգիաներով կամ, ինչպես Քոչարյանն է ձևակերպել՝ «ասիմետրիկ միջոցներով»։ Որտեղի՞ց է Ուկրաինան ստացել այդ տեխնոլոգիաները և միջոցները։ Իհարկե՝ ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներից։

Այս իրողությունից ելնելով՝ ո՞ւմ հետ պիտի Հայաստանը ռազմավարական համագործակցություն հաստատի, որպեսզի ունենա «ասիմետրիկ միջոցներով» սպառազինված մարտունակ բանակ, որ կզսպի Ադրբեջանին։

Հարցին պրագմատիկ պատասխան գտնելու համար պետք է ելնել նրանից, որ Ադրբեջանը զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու խնդիր է լուծում՝ ունենալով Թուրքիայի ուղղակի աջակցությունը և պահպանելով Իսրայելի հետ ռազմատեխնոլոգիական համագործակցությունը։

Անկեղծ և անաչառ գտնվելու դեպքում Հայաստանի երկրորդ նախագահը պետք է խոստովաներ, որ քառասունչորսօրյա պատերազմը բացահայտել է հայկական Զինված ուժերի և ռազմավարական պլանավորման այսպես ասած՝ «արխայիկ» բնույթը, և մարդկային մեծ կորուստների հիմնական պատճառը դա է, երբ իսրայելական կամ թուրքական կամիկաձե դրոնը մի հարվածով տասնյակ զինվորների մահ է պատճառել։

Ի՞նչ սկզբունքային խնդիր է փորձում այսօր լուծել Ռուսաստանը։ Ենթադրություններ անելու կարիք չկա։ Այդ երկրի ԱԽ նախագահի տեղակալը սահմանել է․ «Պետք է Եվրոպային անասնական վախ ներշնչել»,-իսկ «ինչպե՞ս» հարցի պատասխանը տվել է նախագահ Պուտինը՝ շեշտադրելով, որ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը աշխարհում անալոգը չունի։

Հայաստանը «պետք է միանա Եվրոպային անասնական վախ ներշնչելու Ռուսաստանի պատմական առաքելությա՞նը»։ Իսկ դա ի՞նչ «կտա» Հայաստանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում