Wednesday, 15 07 2026
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը

Տոկաևի «թուրքեստանյան յոթ երգը»․ Ռուսաստանը AI Turan-ին կհակադրվի՞

Մայիսի 15-ին գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության «ոչ պաշտոնական» գագաթաժողովը։ Այդ առթիվ Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցների արձագանքը զուսպ է։ Գրեթե բոլոր հրապարակումներում մեջբերվում է Ղազախստանի նախագահի այն միտքը, որ ԹՊԿ-ն «աշխարհաքաղաքական նախագիծ և ռազմական դաշինք» չէ։

Մայիսի 28-ին Աստանայում կգումարվի ԵԱՏՄ գագաթաժողովը, այդ շրջանակներում կկայանա ՌԴ նախագահ Պուտինի Ղազախստան պետական այցը։ Մինչ այդ նա կայցելի Չինաստան, որտեղ մայիսի 15-ին ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եռօրյա պետական այցը։ Քաղաքական այս համատեքստում Տոկաևի զգուշավորությունը հասկանալի է։

Բայց Մոսկվայում հազիվ թե չեն կարևորել ԹՊԿ գագաթաժողովի միստիկան։ Նախ, այն անցկացվել է Թուրքեստան քաղաքում, որ խորհրդային շրջանում Հարավ-ղազախստանյան մարզի երկրորդական նշանակության բնակավայր էր, իսկ անկախ Ղազախստանում Թուրքեստան մարզի կենտրոնն է։ Երկրորդ, ԹՊԿ հինգ երկրի՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Ղրղըզստանի նախագահները մասնակցել են «Թուրքական քաաղաքակրթության կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը, իսկ նախօրեին Թուրքիան և Ղազախստանը «Հավիտենական եղբայրության» մասին Հռչակագիր են ստորագրել։

ԹՊԿ գագաթաժողովի բացման խոսքում Ղազախստանի նախագահ Տոկաևը կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին յոթ նախագիծ է ներկայացրել՝ Turkic AI կենտրոնի և Արհեստական բանականության համալսարան, որի թուրքախոս ուսանողներին կտրամադրվի դրամաշնորհ, Թուրքական քաղաքակրության կենտրոն, Տափաստանային քաղաքակրթության կենտրոն, Թուրքական ժառանգության մասին կոնվենցիա, այդ ժառանգության թվայնացված հարթակ և GubSat միասնական արբանյակ։

Եթե առաջին երկու նախագծերը պայմանականորեն կարելի է զուտ մշակութային անվանել, ապա արհեստական բանականության և միասնական արբանյակի հետ կապված ծրագրավորումները առնվազն «կրկնակի նշանակության» են ։ Արհեստական բանականությունը արդեն իսկ ռազմական կիրառում ունի։ Կարելի է, այսպիսով, արձանագրել, որ ԹՊԿ -ն հռչակագրել է «AI Turan» ստեղծելու նպատակ։

Ուշագրավ է, որ թեև ԹՊԿ նախագահող երկիրը Ադրբեջանն է, բայց Թուրքեստանում համաձայնություն է ձեռք բերվել, որ կազմակերպության տարեկան, արդեն պաշտոնական, գագաթաժողովը կգումարվի Թուրքիայում, և Տոկաևի «թուրքեստանյան յոթ երգը» իրավական ձևակերպում կստանա։ Թուրքական աշխարհի հետ Ռուսաստանի սիներգիան, երևում է, չի ստացվում։ Ռուսաստանը «քաղաքակրթական- AI Turan»-ին կհակադրվի՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում