Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ առաքելությունը հերթական պլանային դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Դիտարկումն անցկացվելու է Թովուզի շրջանում։ Ադրբեջանական կողմից դա իրականացնելու են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա)։
Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անթալ Խերդիչը (Հունգարիա) և Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա)։