Tuesday, 21 07 2026
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն

Ալիևը և Տոկաևը թուրքական աշխարհի հակոտնյա ապագա են տեսնում

Մայիսի 15 -ին Ղազախստանի Թուրքեստան քաղաքում գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «թուրքական աշխարհը պետք է լինի քսանմեկերորդ դարի աշխարհաքաղաքական ուժի կենտրոններից մեկը»։ Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը այսուհետ ևս « բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Թուրքական պետությունների կազմակերպությունը ամրապնդվի»։

Ի տարբերություն Ալիևի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը միանշանակորեն պնդել է, որ ԹՊԿ-ն «աշխարհաքաղաքական նախագիծ և ռազմական կազմակերպություն »չէ։ Տոկաևի ներկայացմամբ «դա բացառիկ հարթակ է, որ ուղղված է հումանիտար-մշակութային, առևտրա-տնտեսական, բարձր տեխնոլոգիական և թվայնացման ասպարեզներում եղբայրական ժողովուրդների համագործակցության ամրապնդմանը»։

Տոկաևը սուր քննադատության է ենթարկել «նրանց», որ թուրքական պետությունների միավորումը «բնութագրում են որպես ռազմական դաշինք»։ Ըստ Ղազախստանի նախագահի, «ակնհայտ է, որ նման մտավարժանքներ արտահայտողները հետապնդում են ոչ բարի նպատակներ և ձգտում են երկպառակություն սերմանել, և Ղազախստանը նպատակահարմար է տեսնում մերժել այդ դիրքորոշումը»։

Մայիսի 28-ին Աստանայում գումարվելու է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Այդ շրջանակներում նախատեսված է Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը։ Ակնհայտ է, որ Տոկաևը փորձել է մեղմել ԹՊԿ գագաթաժողովի աշխարհաքաղաքական ենթատեքստի տպավորությունը։ Մայիսի 12-ին ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը Կենտրոնական Ասիան անվանել է «Եվրասիայի սիրտը» և Արևմուտքին մեղադրել այն «հակառուսաստանյան պլացդարմի վերածելու փորձերի» մեջ։

Որքանո՞վ է անկեղծ Տոկաևը, երբ ԹՊԿ -ն չի համարում «աշխարհաքաղաքական նախագիծ և ռազմական դաշինք»։ Այս հարցը կոնկրետ իրավիճակում միանշանակ պատասխան չունի։ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի միակ երկիրն է, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահման և հյուսիսային տարածքներում ռուս և ռուսախոս համահավաք ապրող բնակչություն ունի։

Գագաթաժողովին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանը։ Նա անոնսավորել է, որ ԹՊԿ արդեն պաշտոնական գագաթաժողովը մինչև տարեվերջ կգումարվի Անկարայում։ Ըստ երևույթին, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի կանխատեսում անել՝ ԹՊԿ-ն մնում է «մշակութային ընդհանրության» կառու՞յց, թե՞ վերակազմավորվում որպես «աշխարհաքաղաքական նախագիծ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում