Friday, 24 07 2026
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան

Թրամփը «կանխել» է ռուս-չինական ռազմավարական դաշինքը

Իշխանամետ Turkiye պարբերականը անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան այցի, իր ձևակերպմամբ, «գլխավոր արդյունքին»՝ Սի Ծինփինը խոստացել է «այլևս Իրանին սպառազինություններ չտրամադրել»։ Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալությունը իր հերթին մեջբերել է Չինաստանի առաջնորդի այս ձևակերպումը․ «Թայվանի անկախության ճանաչումը և տարածաշրջանի խաղաղությունը անհամատեղելի» են։

Կարելի՞ է ենթադրել, որ կողմերը համաձայնության են եկել, որ Չինաստանը Իրանին ռազմական օգնություն չի ցուցաբերի, իսկ ԱՄՆ-ը չի ճանաչի Թայվանի անկախությունը։ Ըստ երևույթին, ՏԱՍՍ-ի մեջբերումը ակնարկ է, որ Միացյալ Նահանգների նախագահը Չինաստանի առաջնորդի հետ բանակցություններում «սկզբունքային նահանջ է ունեցել»։

Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարևոր հայտարարություն է արել, ըստ որի՝ «այսօր Ուկրաինան «ունի Եվրոպայի ամենաուժեղ բանակը»։ Ռուբիոն, թերևս առաջին անգամ, չափազանց կարևոր տեղեկություն է հրապարակայնացրել։ Նրա տեղեկություններով՝ Ռուսաստանը ամսվա ընթացքում քսան-քսանհինգ հազար «միայն սպանված է ունենում», իսկ ուկրաինական կողմը «չորս անգամ պակաս կորուստ է տալիս»։

Ավելի վաղ ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի նման վիճակագրություն ներկայացրել են եվրոպական լրատվամիջոցները՝ հիմք ընդունելով լրագրողական հետաքննության տվյալները։ ԱՄՆ պետքարտուղարը, որ նաև նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականն է, անկասկած հիմնվել է հետախուզական ծառայությունների զեկույցների վրա։

ԱՄՆ պետքարտուղարի բացահայտումները, անշուշտ, քաղաքական ենթատեքստ ունեն։ Ուկրաինական կարգավորման բանակցություններում Ռուսաստանի հիմնական հաղթաթուղթն այն է, որ կարգավորմն սկզբունքները «պետք է արտացոլեն գետնի վրա իրավիճակը»։

Հրապարակայնացնելով պատերազմում Ռուսաստանի «սարսափելի կորուստները», Մարկո Ռուբիոն, կարծես, հակադարձում է Մոսկվային և հասկացնում, որ ռազմական գործողությունների դադարեցումը բխում է նաև Ռուսաստանի շահերից։

Կարեւոր է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ռուս-ուկրաինական պատերազմի «դեմքը բացահայտել» է Թրամփ-Սի Ծինփին բանակցություններից հետո։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ և Չինաստանի առաջնորդները, համենայն դեպս, անդրադարձել են նաև ուկրաինական կարգավորմանը և Ռուսաստանի հետ հարաբերություններին։

Ծրագրված է ՌԴ նախագահ Պուտինի Պեկին այցը։ Ըստ երևույթին, ռուս-չինական ռազմական դաշինքը չի կայանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում