Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ազատ Արշակյանը հաղթել է Սամվել Կարապետյանին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ 2026 թվականի մայիսի 11-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ազատ Արշակյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և 6 միլիոն դրամ փոխհատուցում վճարելու պահանջների մասին, արձանագրելով, որ նույնիսկ ամենասուր քննադատությունը չի կարող ինքնաբերաբար համարվել զրպարտություն, եթե այն ներկայացվում է որպես կարծիք և վերաբերում է հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի։

Կայացված վճռով Դատարանը կարևորել է խոսքի ազատության սկզբունքը՝ ընդգծելով, որ հանրային դաշտում գործող անձանց վերաբերյալ գնահատականները պետք է դիտարկվեն առավել լայն հանդուրժողականության շրջանակում։

Ազատ Արշակյանի շահերը Դատարանում ներկայացրել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ՝ Անի Չատինյանը և Սամսոն Գալստյանը։

Գործի հիմքում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի՝ 12.07.2025թ. լրագրող Նարեկ Կիրակոսյանի, ինչպես նաև 22.07.2025թ. Առաջին լրատվականի «Բաց Հարթակ» հաղորդմանը տված հարցազրույցում հնչեցրած արտահայտություններն էին, որոնցում նա քննադատական ձևակերպումներով անդրադարձել էր Սամվել Կարապետյանի գործունեությանը։ Հայցվոր կողմը պնդել էր, որ այդ հայտարարությունները պարունակում են իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական բնույթի տեղեկություններ, որոնք արատավորում են Սամվել Կարապետյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը։ Մասնավորապես, ըստ հայցի, Ազատ Արշակյանը հրապարակայնորեն ներկայացրել էր, թե Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, պաշտպանում է այլ երկրի շահերը, հարկեր չի վճարում, «կողոպտել և տարել է կրկեսը» և կատարել էր այլ նմանատիպ հայտարարություններ, որոնք Սամվել Կարապետյանը գնահատել էր որպես փաստացի տվյալներ, ոչ թե կարծիք։

Հայցադիմումով դատարանից պահանջվում էր պարտավորեցնել Ազատ Արշակյանին հրապարակայնորեն հերքել այդ տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել և վճարել 6 միլիոն դրամ փոխհատուցում՝ զրպարտության հետևանքով պատճառված վնասի համար։

Գործի քննության արդյունքում Դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, արձանագրել է, որ պատասխանողի արտահայտությունները կրել են գնահատողական դատողության բնույթ և արտահայտել են նրա անձնական կարծիքը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Ընդգծվել է նաև, որ հարցազրույցների ընթացքում Ազատ Արշակյանը բազմիցս նշել է, որ արտահայտում է իր կարծիքը, իսկ օգտագործված սուր և երբեմն ոչ կոռեկտ ձևակերպումները եղել են խոսքի ազդեցությունն ուժեղացնելու ոճական միջոցներ։

Արդյունքում դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում առկա չէ զրպարտության համար պատասխանատվության հիմք, իսկ արտահայտությունները գտնվում են խոսքի ազատության պաշտպանության ներքո։ Այսպիսով, Սամվել Կարապետյանի ներկայացրած հայցը ամբողջությամբ մերժվել է՝ առանց բավարարման թողնելով հրապարակային հերքման, ներողության և փոխհատուցման պահանջները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում