ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հետագա հարվածների դեպքում Թեհրանը կարող է դիտարկել ուրանի հարստացումը մինչև 90% հարստացնելու հնարավորությունը, ինչն արդեն միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ մակարդակ է։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Իբրահիմ Ռեզային։
«Հերթական հարձակման դեպքում Իրանի տարբերակներից մեկը կարող է լինել ուրանի հարստացումը մինչև 90%։ Մենք սա կքննարկենք խորհրդարանում», – գրել է Ռեզային X սոցիալական ցանցում։







































