Thursday, 16 07 2026
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները

Պուտինը Քոչարյանին «ուրացել» է

Ոչ լրիվ մեկ տասնօրյակում ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» Հայաստանի խորհրդարանական ընտրությունների թեմայով երկրորդ ծավալուն հրապարակումն է արել, որտեղ, ի տարբերություն նախորդի, դիտարկել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը «կարող է առհասարակ խորհրդարան չանցնել» և հավելել, որ «նախկին նախագահին դուր չի գալիս, որ Սամվել Կարապետյանը իրենից խլել է Փաշինյանի հակառակորդների առաջնորդի կոչումը»։

Պարբերականը այս ֆոնին ընդգծել է, որ Հայ առաքելական եկեղեցու «գլուխ Գարեգին Երկրորդը հրապարակային աջակցել է «Ուժեղ Հայաստանին», նա անձամբ այցելել է անկյալ օլիգարխ Սամվել Կարապետյանին»։ Որպես վկայություն, ռուսաստանյան լրատվամիջոցը ամբողջությամբ մեջբերել է Գարեգին Բ․ – Սամվել Կարապետյան հանդիպման մասին Մայր աթոռի նախօրեին տարածած պաշտոնական հաղորդագրությունը։

Ի վերջո «Նեզավիսիմայա գազետան» հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է, նրա միջոցներով են «կառուցվել և վերանորոգվել տասնյակ վանքեր, այդ թվում՝ Մոսկվայի առաջնոորդանիստ տաճարը և Էջմիածնում կաթողիկոսի նստավայրը» և ընդհանրացրել․ «Մի խոսքով, Կարապետյանի և Գարեգին Երկրորդի միջև վաղուց ջերմ հարաբերություններ են հաստատվել։ Անցյալ տարի կաթողիկոսին Փաշինյանի հարձակումներից պաշտպանելու վճռականությունը դրա հերթական վկայությունն է, իսկ հաջորդած քրեական հետապնդումները օլիգարխի եռանդը ոչ մի կերպ չեն սառեցրել»։

Անցած մի քանի օրերին Մոսկվայում, երևում է, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և քաղաքական ուժերի հնարավորությունները լուրջ վերլուծության են ենթարկվել, և, որքանով հասկացվում է վերոհիշյալ շեշտադրումներից, հաղթել է այն տեսակետը, որ «Հայաստան» դաշինքը «չի հաղթահարում նվազագույն շեմը»։ Սամվել Կարապետյանին Գարեգին Բ․-ի այցն, ըստ երևույթին, կրել է «տեղեկություն հաղորդելու» բնույթ։

Այլ բան է, թե Հայ առաքելական եկեղեցու փաստական գլուխ հանդիսացող անձը ինչպե՞ս և ինչո՞ւ է ստանձնել Կրեմլի «բանագնացի» դեր։ Իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ ռուսաստանյան պարբերականն է խոստովանում, որ նա Սամվել Կարապետյանի հետ «վաղեմի ջերմ կապեր ունի»։ Այժմ, ըստ երևույթին, Մայր աթոռը բոլոր հնարավորությունները պետք է ի սպաս դնի Սամվել Կարապետյանի քարոզարշավին։

Ինտրիգն այն է, որ Հայաստանում Եկեղեցու քաղաքական դերակատարության մասին առաջինը հրապարակային Ռոբերտ Քոչարյանն է խոսել, երբ հնարավոր է համարել, որ «սրբազաններից մեկը» զբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Բայց Մայր աթոռը փաստացի ոչ թե նրան, այլ Սամվել Կարապետյանին է աջակցում։ Անշուշտ, միանշանակ չէ, որ Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին «ուրացել» է։

Բացառված չէ, որ «հակաքոչարյանական քարոզչությունը» մարտավարական քայլ է։ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությունը համարում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Անհավանական չէ, որ «Քոչարյանին հակադրելով Կարապետյանին»՝ կրեմլյան քաղտեխնոլոգիան փորձում է Հայաստանի վարչապետին զրկել «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի ներքո լայն համախմբում ապահովելու հնարավորությունից։ Ի վերջո, մի իրավիճակ է, երբ Պուտինի կողմից «ուրացված» ընդդիմությունը կարող է ավելի ընդունելի լինել, քան նրա աջակցությունը վայելողը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում