Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում ասվում է, որ առաջին անգամ է, երբ տուբերկուլյոզով հիվանդների թիվը կրճատվել է: Այն 9,4 միլիոնից հասել է 8,8 միլիոնի: Այս մասին է հաղորդում BBC-ն:
Այս հիվանդությունից մահացած մարդկանց թիվը 10 տարվա մեջ առաջին անգամ նվազել է՝ հասնելով 1,4 միլիոնի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ինքն ուրախ է այդպիսի առաջընթացի համար, սակայն կոչ է արել լրացուցիչ միջոցներ հատկացնել այս վտանգավոր հիվանդության վերացման համար:
Տուբերկուլյոզի դեպքերի կրճատվելը արդյունքն է այն միջոցառումների, որոնք արվում էին վերջին տարիներին՝ Չինաստանում և Բրազիլիայում:









































