Ինդոնեզիայում նկատվել է անսովոր բնական երևույթ՝ «ծիածանային» ամպ, որը գրավել է տեղացիների և զբոսաշրջիկների ուշադրությունը։ Այս երևույթը, որը հայտնի է որպես ամպերի իրիադացիա (իրիզացիա), արհեստական բանականության արդյունք չէ, այլ բնական օպտիկական երևույթ։
Իրիզացիան առաջանում է, երբ արևի ճառագայթների լույսն անցնում է ամպում գտնվող ջրի մանր կաթիլների կամ սառցե բյուրեղների միջով։ Այդ պրոցեսի արդյունքում լույսը ցրվում է, ինչի հետևանքով առաջանում են վառ և հագեցած գույներ՝ նման «թթվային» փայլերի։ Էֆեկտը հատկապես նկատելի է խիտ ամպեզրերին, երբ դրանք լուսավորվում են որոշակի անկյան տակ՝ ստեղծելով անիրականության տպավորություն։










































