Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ վերջերս հանդիպել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ես պատիվ ունեցա հանդիպելու թանկագին առաջնորդի հետ։ Մենք միասին խոսեցինք մոտ երկուս ու կես ժամ», – ասել է Փեզեշքիանը Արդյունաբերության նախարարությունում հանդիպման ժամանակ։
Ըստ Իրանի նախագահի մամուլի ծառայության՝ հանդիպումն անցել է անկաշկանդ մթնոլորտում։







































