Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ադրբեջանա-ուկրաինա-վրացական «նախագի՞ծ»

Մայիսի 6-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է սոցիալական X հարթակում կատարած գրառման միջոցով։ Ըստ ուկրաինացի պաշտոնյայի, «խոսակցությունը արդյունավետ» է եղել։ Նախարարները կենտրոնացել են Զելենսկի-Ալիև վերջերս կայացած «բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա։

Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սոցցանցային գրառում է կատարել իր և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին։ Ըստ այդմ, կողմերը «գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան», ինչպես նաև «մտքեր են փոխանակել Գաբալայի հանդիպմանը երկկողմ օրակարգի շրջանակում քննարկված հարցերի լուծման շուրջ»։

Ուկրաինայի և Ադրբեջանի համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ավելի քան քսանհինգ տարվա պատմություն ունի։ Գաբալայում կողմերը քննարկել են սպառազինությունների համատեղ արտադրության կազմակերպման հեռանկարը։ Դա նույնպես նորություն չէ։ Նախանցյալ տարի Ուկրաինան Ադրբեջանում դեսպան է նշանակել ռազմաարդյունաբերության ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչ Յուրի Գուսևին։

Արտառոց է, որ մայիսի 6-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ուկրաինայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Սիբիգայի և Բոճորիշվիլիի հեռախոսազրույցը։ Ինչպես հայտնել է saqinform-ը, այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի ԱԳՆ-ն, ըստ որի՝ «քննարկվել են վրաց-ուկրաինական հարաբերությունները, ընդգծվել է երկխոսության և այդ ուղղությամբ հետագա քայլերի կարևորությունը»։

Վրաստանի պաշտոնական գործակալությունը իր կողմից հավելել է, որ Սիբիգան և Բոճորիշվիլին «երկու օր առաջ Եվրոպայի քաղաքական համայնքի խորհրդաժողովի շրջանակներում Երևանում հանդիպում են ունեցել»։ Երևանում կայացել է նաև Ուկրաինայի նախագահի և Վրաստանի վարչապետի առաջին «ոտքի վրա» շփումը։ Ռուսաստանյան փորձագիտական և հայաստանյան քաղաքական ընդդիմադիր շրջանակները Նիկոլ Փաշինյանին մեղադրել են «Ուկրաինային և Վրաստանին հաշտեցնելու և Ռուսաստանի դեմ միավորելու միջնորդության» մեջ։

Մայիսի 6-ի ադրբեջանա-ուկրաինական նախարարական եւ նախագահական մակարդակի բանակցությունների համատեքստում Սիբիգա-Բոճորիշվիլի հեռախոսազրույցը, ինչպես երեւում է, վկայում է, որ Կիևի և Թբիլիսիի միջև հավանական «ձնհալի» նախաձեռնությունը պատկանում է Իլհամ Ալիևին։ Պետք է նկատի ունենալ, որ վերջերս նա մեկօրյա այց է կատարել Թբիլիսի, որի ընթացքում փակ հանդիպում է ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվավոր նախագահ, երկրի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Հարց է, թե ուկրաինա-ադրբեջանա-վրացական այդ խորհրդատվությունները ի՞նչ հավանական նախագծում ունեն և արդյո՞ք «Հայաստանի դեմ չեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում