Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները երեքշաբթի օրը հաջողությամբ ազատագրել են իտալական «Մոնտե Քրիստո» բեռնատար նավը, որը ծովահենները գրավել էին երկուշաբթի առավոտյան՝ Սոմալիի ափերի մոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Գործողության ընթացքում, որը տեղի էր ունենում Իտալիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարների փոխադարձ համաձայնությամբ, 11 ծովահենների ձերբակալել են: Իտալիայի ԱԳՆ-ն իր գոհունակությունն է հայտնել նավի ազատագրումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ նավն ազատագրվել է Իտալիայի և Մեծ Բրիտանիայի երկու ռազմական նավերի փոխհամաձայնեցված գործողությունների արդյունքում, որը ղեկավարել է իտալացի ադմիրալ Գուալտերո Մատտեզին:










































