Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում է

Մայիսի 6-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ։

Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան՝ ուսանողների հետ հանդիպելու և կրթության, հասարակական կյանքում երիտասարդների դերակատարման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով։

Պաշտպանը կարևորել է համալսարանական միջավայրի դերը՝ ընդգծելով, որ իր մասնագիտական գործունեության զգալի մասը կապված է եղել գիտակրթական և հետազոտական աշխատանքի, ինչպես նաև դասավանդման հետ։

«Վստահ եմ, որ զարգացնելով իրավունքների ոլորտին առնչվող գիտական և կրթական միջավայրը՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարող ենք արձանագրել էական առաջընթաց։ Երիտասարդներն այն առանցքային ուժն են, որոնք կարող են էական փոփոխություններ բերել մեր հասարակությունում։ Մշտապես ընդգծում եմ՝ երբեք չպետք է մտածել, թե դուք փոքր եք փոփոխություններ նախաձեռնելու համար․ ընդհակառակը, մեծ փոփոխությունները սկսվում են հենց ձեզանից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ ընդգծելով, որ հասարակական կյանքում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարման համար մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները հիմնարար նշանակություն ունեն։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առանձնահատկությունները և մանդատի շրջանակը։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով Ադրբեջանում ազատազրկված հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ հարցով կիրառվող մեխանիզմներին, անկախ մոնիթորինգային գործիքների կարևորությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությանը տվյալ գործընթացներում։ Պաշտպանը խոսել է նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, մարդասիրական արժեքների, երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքների մասին:

Անդրադառնալով իրավահավասարության գաղափարին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջինիս արժեքը ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների երաշխավորումն է։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմները՝ ընդգծելով հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի երաշխավորման կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական էթիկայի պահպանման անհրաժեշտությունը։

Հանդիպումն անց է կացվել հարցուպատասխանի ձևաչափով: Ուսանողները և դասախոսական կազմը հանդես են եկել նաև համագործակցության առաջարկներով:

Հանդիպման ավարտին Պաշտպանը ուսանողներին կոչ է արել կյանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես զարգացման հնարավորություն, իսկ կրթությունը՝ որպես արժեքների ձևավորման և տարածման կարևոր հարթակ՝ հավատարիմ մնալով մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։

Այցի ավարտին Անահիտ Մանասյանը ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել շենքային և ուսումնառության պայմաններին, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում