Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճիռը խոչընդոտ կհանդիսանա Ուկրաինայի եվրաինտեգրման ճանապարհին: Այս մասին, ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Սա, անխոս, տխուր դեպք է, որն այսօր կխոչընդոտի Ուկրաինայի Եվոպային ինտեգրմանը»,- ասել է Յանուկովիչը` մեկնաբանելով դատարանի որոշումը:
Նախագահը միաժամանակ նշել է, որ դատավճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել:
Պատասխանելով իր հասցեին հնչած Տիմոշենկոյի մեղադրանքներին՝ Յանուկովիչը հայտարարել է, որ որևէ կապ չունի նրա քրեական հետապնդման հետ: