Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ուժերի հարձակման հետևանքով սպանվել է 5 քաղաքացիական անձ։ Իրանական կողմը հերքում է Վաշինգտոնի պնդումներն այն մասին, թե թիրախավորվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավերը՝ պնդելով, որ դրանք եղել են քաղաքացիական նավակներ։
Ըստ Իրանի ռազմածովային ուժերի՝ ամերիկյան կործանիչները փորձել են անջատված ռադարներով մտնել նեղուց, սակայն հայտնաբերվել են և նախազգուշական կրակից (այդ թվում՝ ԱԹՍ-ների և հրթիռների կիրառմամբ) հետո ստիպված են եղել նահանջել։ Իրանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հետագա նման փորձ կդիտարկվի որպես հրադադարի ռեժիմի խախտում։









































