Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։ Այս մասին X-ում գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին:
«ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարման նոր ռեժիմին կհամարվի հրադադարի խախտում: Հորմուզի նեղուցը և Պարսից ծոցը չեն կառավարվի Թրամփի մոլորեցնող հայտարարություններով», – գրել է նա:









































