Իրանին առնչվող լցանավ է ապրիլի 30-ին մտել Հորմուզի նեղուց։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հինգշաբթի առավոտյան արձանագրվել է Իրանի հետ կապված միայն մեկ լցանավի մուտքը Պարսից ծոց, որից օրվա ընթացքում որևէ նավի ելք չի գրանցվել։ Մինչդեռ, չորեքշաբթի օրը գրանցվել է Պարսից ծոց երկու բեռնատար նավի մուտք և երեք նավի ելք։ Դրանց մեծամասնությունն առնչվում է Իրանին։








































