Ռուսաստանի կառավարության ապրիլի 27-ի համապատասխան որոշմամբ՝ երկարաձգվել է երկրում ժամանակավոր գտնվելու ժամկետը ԱՊՀ պետությունների, ինչպես նաև Վրաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող վարորդների համար։
Այս մասին տեղեկանում է ՌԴ կառավարության կայքէջում հրապարակված հրամանագրից։
Ըստ այդմ՝ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի պրոֆեսիոնալ միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող քաղաքացիների համար առանց վիզայի պահանջի Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու ժամկետը կդառնա ընդհանուր մինչև 180 օր՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում։ Միաժամանակ՝ այդ օտարերկրյա քաղաքացիները սահմանված կարգով պետք է ներկայացնեն դիմում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու և այնտեղ գտնվելու (բնակվելու) նպատակով։
ՌԴ կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 30-ից։










































