Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Ադրբեջանը «նախապատրաստվում է Կովկասյան տերության կարգավիճակի՞»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ փակ բանակցություններից երկու օր հետո Իլհամ Ալիևը դարձյալ Գաբալայում ընդունել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին, որ այդ պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Իր հայրենիքում Բաբիշը հայտնի է որպես միլիարդատեր-օլիգարխ։ Նրա հայրը կոմունիստական Չեխոսլովակիայում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, և ընդդիմախոսները Բաբիշին հաճախ անվանում են «ռեժիմի զավակ»։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ նա Agrofert գյուղատնտեսական հոլդինգի սեփականատերն է, ինչպես նաև տնօրինում է մոտ երկու տասնյակ լրատվամիջոցներ։

Բանակցություններից հետո, որ ընթացել են դեմ առ դեմ և պատվիրակությունների մասնակցությամբ ձևաչափով, Ադրբեջանի նախագահը և Չեխիայի վարչապետը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

«Ադրբեջանը Չեխիայից գնում է ռազմական նշանակության արտադրանք, այս փուլում քննարկվում են համատեղ արտադրության հետ կապված ծրագրեր»,- ասել է Իլհամ Ալիևը։ Ու թեև նա անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտում հեռանկարին, մամուլի համար հայտարարության առաջին շեշտադրումը վկայում է, որ բանակցությունների բուն առարկան սպառազինությունների առքուվաճառքը և համատեղ արտադրության կազմակերպման հնարավորություն են եղել։

Սպառազինությունների առքուվաճառքի առումով Ադրբեջանի և Չեխիայի համագործակցությունը ավելի քան տասնամյա պատմություն ունի։ Ամենահայտնի գործարքը կայացել է 2017թ․-ին, երբ Ադրբեջանը ձեռք է բերել մի քանի տասնյակ «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգեր։ Ինչ վերաբերում է ռազմական նշանակության համատեղ արտադրության կազմակերպմանը, ապա դժվար է ասել, թե կոնկրետ ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը։

Նման տեղեկություն, որպես կանոն, պայմանավորվող կողմերը չեն հրապարակայնացնում, բայց Ուկրաինայի նախագահից անմիջապես հետո Չեխիայի վարչապետի Ադրբեջան այցը թույլ է տալիս ենթադրել, որ Զելենսկի-Ալիև և Բաբիշ-Ալիև բանակցությունները առնվազն քաղաքական առումով փոխկապակցված են, եթե ոչ՝ փոխլրացնող։

Ուշագրավ է, որ Զելենսկու Ադրբեջան այցին ընդառաջ Եվրահանձնաժողովը չեղյալ է հայտարարել ադրբեջանական հինգ լցանավերի դեմ սահմանված պատժամիջոցները։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նավթա-գազային ռեսուրսները տնօրինում է անձամբ Իլհամ Ալիևը։ Եվրահանձնաժողվն, ըստ էության, նրա անձնական բիզնեսին կատարյալ ազատություն է շնորհել։ Ինչի՞ դիմաց։

Ըստ երևույթին, Ալիևը համաձայնել է Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունները ծառայեցնել Եվրոպայի վերազինման ծրագրին։ Ավելի վաղ այդ հարցով Բրյուսելը քննարկումներ է ունեցել Թուրքիայի հետ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկու շաբաթ առաջ հրապարակել է Ուկրաինայի համար սպառազինություններ արտադրող եվրոպական ընկերությունների ցանկը և տեղաբաշխումը, իսկ ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևը դրանք անվանել է «օրինական թիրախներ»։

Դժվար է ասել, թե Ալիևը Պուտինի «համբերությունը փորձության է ենթարկում», բայց մյուս կողմից ի՞նչ նպատակ է նա հետապնդում՝ Ադրբեջանը «բարձրացնելով ռազմաարդյունաբերական կենտրոնի մակարդակի»։ Քաղաքագետ Էլդար Նամազովի գնահատմամբ՝ «Ռուսաստանի և Իրանի միջև սեղմված Ադրբեջանը երբեք չի կարող անտեսել, որ հյուսիսային և հարավային հարեւանները կայսրություն» են։ Իսկ եթե Ադրբեջանը նախապատրաստվում է «կայսրությունների փլուզմանը, որպեսզի Կովկասյան տերություն ճանաչվի՞»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում