News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի աշխատակազմը զերծ է մնում վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի՝ կուսակցություն ստեղծելու և 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման վերաբերյալ մեկնաբանություններ անելուց։
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն. «Տվյալ փուլում մենք զերծ ենք մնում այդ հարցի շուրջը որևէ մեկնաբանություն անելուց»։
Հիշեցնենք, որ Forbes պարբերականի տվյալներով՝ Իվանիշվիլիի կարողությունը գնահատվում է 5.5 միլիարդ դոլար, և այդ ցուցանիշով նա աշխարհի հարուստների թվում զբաղեցնում է 185-րդ, իսկ Ռուսաստանում՝ 24-րդ տեղը։









































