Ամերիկացի զբոսաշրջիկ Ռիչարդ Բայերլին համաշխարհային ռեկորդ է սահմանել` 85 տարեկանում նվաճելով Աֆրիկայի ամենաբարձր գագաթը` Կիլիմանջարոն:
Ինչպես հաղորդում է eTurbonews պորտալը, այժմ վաշինգտոնաբնակ Բեյերլիի անունը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:
Իր ուղևորությունը Բայերլին իրականացրել է տեղի ուղեկցորդների և երկու թոռների հետ, և այդ ընթացքում նրանցից ոչ ոք առողջական խնդիրներ չի ունեցել:
Այս պահին գործող ռեկորդակիրը բրիտանացի պրոֆեսոր Ջորջ Սոլթն է, որն անցյալ տարի 82 տարեկանում նվաճեց Կիլիմանջարոյի գագաթը:
Կիլիմանջարոյի ամենատարեց նվաճողի հավակնորդ կարող է լինել նաև 87-ամյա ֆրանսիացի Վալտի Դենիելյուն, սակայն վերջինս փաստաթղթերով ապացույցներ չունի:









































