Twitter-ն իրավունք կստանա ձեռք բերել Twittad ընկերությանը պատկանող “tweet” ապրանքանիշը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը:
Twittad-ը զբաղվում է Twitter-ի գովազդով: Ընկերությունը իր կարգախոսում` Let Your Ad Meet Tweets («Թող ձեր գոավզդը հանդիպի թվիթերի հետ») «tweet» բառն օգտագործում էր միկրոբլոգային հաղորդագրությունների իմաստով: Ավելի ուշ ընկերությունն այդ բառը գրանցել է որպես ապրանքանիշ:
«Tweet»-ի իրավունքը ձեռք բերելու համար Twitter ընկերությունը սեպտեմբերին Twittad-ի դեմ հայց էր ներկայացրել դատարան: Սակայն հոկտեմբերի 10-ին Twittad-ի ղեկավարը պարբերականին հայտնել է, որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ, և դատական հայցը հետ կկանչվի: Ընդ որում, նշվում է, որ ձեռք բերված համաձայնությունը թույլատրում է «tweet »բառն օգտագործել նաև Twitter-ի գործընկերներին, այդ թվում՝ Twittad-ին:
Twitter միկրոբլոգների համակարգը ստեղծվել է 2006 թ.։ 5 տարվա ընթացքում նրա օգտատերերի թիվը հասել է 200 մլն-ի:









































