Մոսկվան կոշտ արձագանք կտա Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթին. այդ պատասխանը կմշակվի Ռուսաստանի շահերին համապատասխան: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կձեռնարկենք նաև պատասխան միջոցներ։ Դրանք կլինեն կոշտ։ Դրանք կմշակվեն և կիրագործվեն մեր շահերին համապատասխան», – ասել է նա ճեպազրույցի ընթացքում։










































