ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսը առաջիկայում այցելելու է Հարավային Կովկաս, սակայն տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելի՞ արդյոք նա Հայաստան, դեռևս պարզ չէ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը` հավելելով, որ Բըրնսի այցի մանրամասները և օրակարգը ավելի ուշ կհստակեցնի պաշտոնական Վաշինգթոնը:








































