Saturday, 18 07 2026
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Բաքվում պահվող անձինք կարող են ներքաղաքական թիրախավորման զոհ դառնալ

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղերձի և դրան ՄԻՊ-ի պատասխանի առթիվ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առավոտին» ասել է. «Քանի որ պետական քաղաքականությունը ոչ մի կերպ չի աջակցում գերիների վերադարձին, հրապարակային որևէ բան մենք չենք տեսնում, օմբուդսմենն էլ, ինձ թվում է, պետական գործիչներից առաջ չի անցնում»:

Թե ինչո՞ւ է նախընտրական այս եռուն շրջանում Ռուբեն Վարդանյանը դիմել Հայաստանի ՄԻՊ-ին, ինչո՞ւ է դրանից անմիջապես հետո նրա հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրել կամ ի՞նչ շարժառիթով է Վարդանյանը լեգիտիմացրել ալիևյան օմբուդսմենին, դրանով էլ՝ Ադրբեջանի «դատարանի» կողմից իր և ԼՂՀ ռազմաքաղաքական մյուս նախկին ղեկավարների նկատմամբ կայացրած «դատավճիռները», քաղաքական համատեքստին վերաբերող հարցեր են: Միայն նկատենք, որ Ադրբեջանի մեկուսարաններում և քրեա-կատարողական հաստատություններում ավելի քան երեք հարյուր քաղբանտարկյալ կա, բայց նրանցից ոչ մեկը Իլհամ Ալիևի հանձնակատար «օմբուդսմենին» ոչ միայն չի հանդիպում, այլև նրան չի դիմում:

Բայց դառնանք բուն խնդրին: Արդյոք Հայաստանի իշխանությունները «գերիների վերադարձի հարցով ոչինչ չե՞ն անում, մենք այդ մասին հրապարակային ոչինչ չե՞նք լսում»: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անցյալ շաբաթ Ստամբուլում էր, մասնակցում էր խորհրդարանական միջազգային վեհաժողովի, որի լիագումար նիստի ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող տասնինը հայերը պետք է ազատ արձակվեն և միավորվեն իրենց ընտանիքներին:

Այս միանշանակ հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների ղեկավարներ Գաֆարովայի և Քուրթուլմուշի հետ: Դիվանագիտական և քաղաքական մեծ փորձառություն պետք չէ, որպեսզի հասկանալի լինի, եթե Բաքվում պահվող հայ անձանց ազատ արձակելու անհրաժեշտության մասին Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը համաձայնություն է տվել, ուրեմն այդ զգայուն թեման քննարկելու պատրաստակամություն է ունեցել: Իսկ դա միայն մի դեպքում է հնարավոր՝ Իլհամ Ալիևի «դաբրո»-ի:

Մոտ մեկ ամիս առաջ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին ասել է, որ Բաքվում պահվող անձանց հայրենադարձության հարցի շուրջ ամենօրյա աշխատանք է տարվում, «բայց արդյունքներ դեռևս չկան»: Ազգային ժողովի նախագահի ստամբուլյան հայտարարությունը, Միլլի մեջլիսի խոսնակի հետ նրա հանդիպումը, կարծես, վկայում են, որ ԱԳՆ, այսինքն՝ կառավարության, ամենօրյա աշխատանքում «որոշակի առաջընթաց կա»: Իսկ թե ինչո՞ւ դա «չեն տեսնում»,- արդեն ներքաղաքական թիրախավորման խնդիր է, որին կարող են զոհ դառնալ Բաքվում պահվող անձինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում