Friday, 10 07 2026
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ

Yandex Armenia–ի և օգտատերերի համատեղ ներդրումը՝ Օգնենք միասին նախագծի շրջանակում․ հավաքվել է շուրջ 60 մլն դրամ

Yandex Armenia–ն, հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին, շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանում սոցիալական, բարեգործական և կրթական ծրագրերում։ Դրանց ընդհանուր բյուջեն վերջին երկու տարում գերազանցել է 126 միլիոն դրամը։

Երկու տարի առաջ ընկերությունը մեկնարկեց «Օգնենք միասին» նախաձեռնությունը՝ Yandex Go հավելվածի օգտատերերին հնարավորություն տալիս յուրաքանչյուր ուղևորության կամ առաքման վճարման ժամանակ կատարել փոքրիկ նվիրատվություն։ Yandex Armenia–ն իր կողմից յուրաքանչյուր ամիս ավելացնում է օգտատերերի նվիրաբերած գումարը։ Այսինքն, ձևավորված 60 մլն–ը օգտատերերի և Yandex Armenia–ի միասին նվիրաբերած գումարն է։ Այդ աջակցության շնորհիվ առողջապահական, վերականգնողական հիմնադրամները լուծել են կենսական խնդիրներ։

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ «Օգնենք միասին» նախաձեռնության շնորհիվ 37 երեխա ստացել է անհրաժեշտ բուժում քաղցկեղի դեմ պայքարում։

«Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության PR և ֆոնդհայթայթման պատասխանատու Սական Պողոսյանն էլ հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար գործարկվել են անվճար վերականգնողական ծրագրեր, հիմնադրվել են ժամանակակից սենսորային սենյակներ և ապահովվել է նյութատեխնիկական հագեցվածություն կազմակերպության երկու վերականգնողական կենտրոններում։ Սրանք Yandex Armenia-ի «Օգնենք միասին» նախաձեռնությամբ իրականացված աջակցության ծրագրերից ընդամենը երկուսն են։ Այժմ ընկերությունը փոխում է աջակցության ծրագրերի ուղղությունը դեպի կրթական ոլորտ։ Հայտարարվեց «Դասավանդիր հանուն Հայաստանի», «Հույսի կամուրջ» և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության մասին։

Ընդհանուր առմամբ Yandex Armenia–ն արդեն իրականացրել է 126 միլիոն դրամի աջակցություն սոցիալական, կրթական ու բարեգործական ոլորտներում։ Yandex Armenia–ի տնօրեն Արամ Մխիթարյանը ներկայացրեց ընկերության կատարած աշխատանքները նաև ներառական ոլորտում։ Տեխնոլոգիական լուծումները հավասար հնարավորություններ են ստեղծում հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։ Yandex Armenia–ի ստեղծած համակարգը հնարավորություն է տալիս լսողության խնդիրներ ունեցող վարորդներին լիարժեք աշխատել։ Նման վարորդների մասնակցությամբ գրանցվել է շուրջ 55 000 ուղևորություն։ Հավելվածում առկա են հատուկ գործառույթներ՝ նախատեսված հենաշարժողական կամ լսողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Վերջին երկու տարում իրականացվել է նմանատիպ 145 000 ուղևորություն։

Դեռ 2017 թվականից ընկերությունը Վանաձորում և Գյումրիում հիմնել է ծրագրավորման դպրոցներ։ Շուրջ 500 շրջանավարտ արդեն իսկ ստացել է անվճար կրթություն՝ ուսումնասիրելով Python ծրագրավորման լեզուն, ինչը նրանց օգնել է մասնագիտական կողմնորոշման հարցում։

Yandex Armenia–ում համոզված են՝ բիզնեսի հաջողությունը լիարժեք է միայն այն դեպքում, երբ այն ծառայում է հասարակության բարեկեցությանը և ապագա սերունդների կրթությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում