Friday, 24 07 2026
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

ԱՄՆ «մետաքսե յոթնյակ +», Ադրբեջանի մասնակցությունը «տեխնիկակա՞ն է, թե՞ համակարգային»

Վաշինգտոնը պատրաստվում է գործարկել «Մետաքսե յոթնյակ +» աշխարհաքաղաքական նախաձեռնությունը, որ կոչված է արմատապես փոխել Կենտրոնական և Հարավային Ասիայի տնտեսական լանդշաֆտը: Նախագիծը հետապնդում է առևտրային և կոմունիկացիոն ռազմավարական կապերի ստղծման նպատակ, որպեսզի թուլանա արտաքին մի քանի դերակատարներից տարածաշրջանի կախվածությունը, ավելի լայն ինտեգրացիայի և համաշխարհային շուկա մուտքի հնարավորություն ստեղծվի:

Այդ մասին ամերիկյան աղբյուրներին հղելով հայտնել է ռուսաստանյան «Նեզավիասիմայա գազետան», որի տեղեկություններով՝ ծրագրում ընդգրկվելու «առաջարկություն է արվել Ադրբեջանին, Կենտրոնական Ասիայի հինգ երկրներին և Աֆղանստանին»: ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովը գումարվել է անցյալ տարեվերջին, որին ընդառաջ Ղազախստանի նախագահ Տոկաևը առաջարկել է նաև Ադրբեջանի մասնակցությունը, որ, սակայն, հետագա զարգացում չի ունեցել:

Փոխարենը ամիսներ հետո գումարվել է Կենտրոնական Ասիա-Ադրբեջան խորհրդաժողով, որի արդյունքներով Ադրբեջանը ներգրավվել է Կենտրոնական Ասիայի երկրների ինտեգրացիոն նախագծումներին: Վաշինգտոնի աշխարհաքաղաքական նոր նախագծին Ադրբեջանի մասնակցությունը պայմանավորված է նրա կոմունիկացիոն ենթակառուցվածքներով: Ամերիկյան կողմը հատկապես կարևորել է Ալյաթ նավահանգստի «հանգուցային դերը»:

Ուշագրավ է, որ ամերիկյան նախագծի մասին տեղեկությունը տարածվել է Իրանի շուրջ չափազանց բարդ իրավիճակի ֆոնին: Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Կնյազևի գնահատմամբ՝ «ամերիկյան նախաձեռնությունը մեծամասամբ անտուրաժային» է: Նա այդ նախագծի գործնականացման հավանականությունը «բարձր չի գնահատում»: Եվ առաջին հերթին շեշտում է, որ Իսրայելի կողմից Իրանի Էնզելի նավահանգստի ռմբակոծումը «պատերազմը Կասպից ավազան տեղափոխելու նախադրյալ է ստեղծել»:

Ավելի մռայլ կանխատեսում Կնյազևը արել է «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ: «Այդ նախագծի նկատմամբ Իրանը կոշտ դիրքորոշում է ունեցել նաև նախկինում, իսկ այժմ այդ տարածաշրջանում ամերիկյան ցանկացած ակտիվություն վերածվում է Իրանի կողմից հարվածի օբյեկտի»,- ասել է նա «Նեզավիսիմայա գազետա»-ին հարցազրույցում: Ըստ տեղեկության՝ Հայաստանը Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական նախագծին ներգրավվելու առաջարկություն չի ստացել, ինչպես նաև՝ Վրաստանը: Ո՞րն է այդ ծրագրավորմանը Ադրբեջանին ներգրավելու շարժառիթը կամ հիմնավորումը:

Դեր է խաղացել միայն նրա կոմունիկացիոն ենթակառուցվածքների գրավչությո՞ւնը, թե՞ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում Բաքվին «համակարգաստեղծ կարգավիճակ է վերապահում»: Հարկ է, թերևս, ընդգծել, որ ամերիկյան նախաձեռնության մասին տեղեկությունը տարածվել է ռուս-ադրբեջանական դաշնակցային գործընկերության վերբեռնման որոշումից ընդամենը օրեր հետո, բայց այդ առումով ադրբեջանական մամուլում որևէ անդրադարձ դեռևս հայտնի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում