Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են: Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ն ու Լիբանանում գործող Հեզբոլլահը խախտումների համար մեղադրում են միմյանց:
Կողմերը միաժամանակ նշում են, որ անպատասխան չեն թողնելու հակառակորդի հարվածները և համարժեք հարվածներ են հասցնելու հրադադարի ռեժիմը չպահպանելու համար:








































