Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՊՀ-ի պաշտոնակիցների հետ քննարկել է Պարսից ծոցի գոտում լարվածության աննախադեպ սրման հարցը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Քննարկեցինք հրատապ միջազգային խնդիրներ։ Հասկանալի է, որ հատուկ ուշադրություն նվիրեցինք Պարսից ծոցի գոտում լարվածության աննախադեպ սրման տարբեր ասպեկտների, որի պատճառն ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան է Իրանի դեմ», – ասել է Լավրովը ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:









































