Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-ին և 21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապրիլի 17-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Երևանում ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։









































