CNN-ի հաղորդմամբ՝ Իրանում հաստատված հրադադարի պայմաններում իշխանությունները սկսել են ակտիվորեն մաքրել ստորգետնյա հրթիռային պահեստարանների մուտքերը, որոնք փլուզվել էին ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով։
Արբանյակային նոր լուսանկարները ցույց են տալիս, որ Թավրիզի մոտակայքում գտնվող ռազմաբազաներում ծանր տեխնիկան հեռացնում է բեկորներն ու հողաշերտերը՝ թունելներում արգելափակված հրթիռային կայանքները դուրս բերելու համար։
Ռազմական գործողությունների ընթացքում դաշնակից ուժերը թիրախավորել էին հենց թունելների մուտքերը, որպեսզի թույլ չտան բալիստիկ հրթիռների դուրսբերումը մեկնարկային դիրքեր և դրանց վերադարձը՝ վերալիցքավորման նպատակով։ Այժմ Իրանը փորձում է վերականգնել իր հարվածային կարողությունները՝ օգտվելով ռազմական դադարից։
Ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ մեկամսյա մարտերից հետո Իրանի հրթիռային կայանքների մոտ կեսը մնացել է անվնաս, սակայն դրանց զգալի մասը հայտնվել էր ստորգետնյա «փլատակների» մեջ։ Փորձագետները նշում են, որ սա Իրանի «հրթիռային քաղաքների» գործառնական հայեցակարգի մի մասն է. դիմակայել առաջին հարվածին ստորգետնյա ամրություններում, մաքրել մուտքերը և պատրաստվել նոր գրոհի։








































