Ուկրաինայում այս պահին հրապարակվում է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ գազային գործով հարուցված քրեական գործի դատական վճիռը: Հենց նոր հայտնի դարձավ, որ դատարանը նրան մեղավոր է ճանաչել պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Թե ինչ պատիժ կսահմանվի Տիմոշենկոյի համար, հայտնի կդառնա քիչ ավելի ուշ: Մենք հետևում ենք զարգացումներին: