Tuesday, 23 06 2026
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով

ԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներով

Բանկերն իրենց առաջարկներով, բիզնեսն՝ իր գաղափարներով քննարկել են Լոռիում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները։ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ Լոռիում կազմակերպված մարզային համաժողովը դարձել է հարթակ՝ բիզնես համայնքի, բանկերի և պետական կառույցների երկխոսության համար։

Համաժողովը մեկնարկել է «Բանկերը և բիզնեսը Վանաձորում» էքսպոյի բացմամբ, որտեղ ԱրարատԲանկը ներկայացել է բիզնեսի և տնտեսության զարգացմանն ուղղված մրցունակ առաջարկներով՝ բիզնես վարկերից մինչև գյուղատնտեսական վարկավորում։

ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի պետի տեղակալ Արտակ Մայիլյանը ներկայացրել է Easygoing բիզնես վարկը, որը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ ապահովելու բիզնեսի աճը, նոր ներդրումները և շրջանառու միջոցների համալրումը։ Պրոդուկտն ունի երկու բաղադրիչ․ գրավով ապահովված բիզնես վարկ՝ գույքի գնահատված իրացվելի արժեքի մինչև 100%-ի չափով և անգրավ բիզնես վարկ։

«Երկրորդ պրոդուկտը «Արի մեզ մոտ» ակցիան է, որը գործում է մինչև այս ամսվա վերջ։ Ակցիան լավ հնարավորություն է ընձեռում բիզնեսներին՝ տեղափոխելու իրենց գործող վարկերը ԱրարատԲանկ և օգտվելու վարկի տրամադրման շահավետ պայմաններից՝ առաջին տարվա համար 10% տոկոսադրույք և 12 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ»,- նշել է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի պետի տեղակալ Արտակ Մայիլյանը։

Լոռին զարգացող մարզ է՝ հատկապես տուրիզմի և ծառայությունների ոլորտում, բայց նաև արտադրական լուրջ ներուժ ունի։ Այդ իսկ պատճառով առաջարկները կառուցված են այնպես, որ բիզնեսը արագ ֆինանսավորման հնարավորություն ունենա։

«Մեծ թափ է ստացել գյուղվարկավորումը, որն իրականացնում ենք ամբողջ Լոռու մարզում՝ պայմանավորված անասնապահության և ցանքատարածությունների հետ։ Ունենք բազմաթիվ կորպորատիվ վարկառուներ, որոնց հետ շուրջ 10-15 տարի աշխատում ենք թե՛ հաշիվների սպասարկման, թե տարբեր ծառայությունների մատուցման շրջանակում։ Ամեն ամիս ավելանում է իրավաբանական անձանց թիվը։ Մեծ թափ են ստանում հանգստյան տների, հյուրանոցների կառուցման ֆինանսավորման հետ կապված նախագծերը»,- նշել է ԱրարատԲանկի «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Շաքարյանը և օրինակ բերել բանկի հետ համագործակցության հաջողված նախագծերից մեկը՝ Վանաձոր քաղաքից ոչ հեռու գտնվող Mounthree հյուրանոցային համալիրը։

«ԱրարատԲանկի հետ համագործակցությունը սկսել ենք 2025 թ․-ից՝ պաշտոնական բացմանը զուգահեռ, և հիմա՝ արդյունավետ ֆինանսավորման արդյունքում, Mounthree հյուրանոցային համալիրը Լոռու մարզի լավագույններից է՝ ապահովելով հաճախորդների մեծաքանակ հոսք։ ԱրարատԲանկի հետ համագործակցության արդյունքում ավարտին են հասցվել հյուրանոցի զարգացման մի շարք  ծրագրեր։ Հաջորդ փուլերով նախատեսվում են նոր ենթակառուցվածքներ, ծառայություններ, նույնիսկ լեռնադահուկային ուղղություն… Եվ այդ ճանապարհը՝ նորից ԱրարատԲանկի հետ»,- ասում է Mounthree հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Արեն Գևորգյանը։ 

Համաժողովի ժամանակ շեշտադրվել էր բանկը որպես գործընկեր ընկալելու մոդելը, իսկ ֆինանսավորումը՝ զարգացման գործիք։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում