Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր կարողացել են վնասել կամ ոչնչացրել իրանական ավելի քան 155 նավ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Հրամանատարության կողմից X-ում հրապարակված տվյալների համաձայն՝ ապրիլի 6-ի դրությամբ «ոչնչացվել կամ վնասվել է» ավելի քան 155 իրանական նավ։ Բացի դրանից CENTCOM-ը հայտնում է, որ ամերիկացի զինվորականները Իրանի դեմ պատերազմի ընթացքում հարվածներ են հասցրել իրանական ավելի քան 13 հազար թիրախի։









































