News Georgia-ի փոխանցմամբ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրոպայի խորհրդի կոմիտեի ներկայացուցիչներն աշխատանքային այցով հոկտեմբերի 15-18-ը այցելելու են Վրաստան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն։
Վերջինիս խոսքերով՝ եվրոպական պատվիրակության անդամները հոկտեմբերի 15-16-ը Վրաստանի շրջաններում տեղում ծանոթանալու են գրանցված ձեռքբերումներին, իսկ հոկտեմբերի 17-18-ը աշխատանքային հանդիպումներ կունենան Վրաստանի ու ԵԽ-ի միջև կապերի զարգացման շուրջ։
Հիշեցնենք, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ԵԽ-ի կոմիտեի պատվիրակությունն առաջին անգամ Վրաստան է այցելել 2008 թվականին։