BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ՝ օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան՝ IATA-ն, խզել է հարաբերությունները իրանական բոլոր ավիաընկերությունների հետ և այլևս այդ ընկերություններին ծառայություններ չի մատուցելու:
IATA-ի հանրության հետ կապերի տնօրեն Անթոնի Քանսիլը BBC-ի պարսկերեն ծառայությանը հայտնել է, որ իր կազմակերպությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների պատճառով է, որ խզել է հարաբերությունները իրանական ընկերությունների, մասնավորապես՝ IRAN AIR-ի հետ:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին, արևմտյան մի շարք երկրներ նաև հրաժարվել էին իրանական ինքնաթիռներին վառելանյութ տրամադրել, հետևաբար իրանական ավիաընկերություններին պատկանող ինքնաթիռները ստիպված փոխում են իրենց ուղին և այլ երկրներում են ստանում անհրաժեշտ վառելանյութը:







































