Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԽԽՎ թուրք նախագահ Մևլյութ Չավուշօղլուին։ Վերջինս, ընդգծելով Բաքվի միջազգային հումանիտար ֆորումի նշանակությունը, նկատել է, որ այս տարվա ապրիլին Բաքվում տեղի ունեցած Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումը կազմակերպվել է բարձր մակարդակով։
Ալիևը նշել է, որ Բաքվի միջազգային հումանիտար ֆորումը Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի յուրօրինակ շարունակությունն է։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի ու ԵԽԽՎ-ի միջև համագործակցության զարգացման հարցը։