Wednesday, 15 07 2026
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը

Հայաստանի անվտանգության միջավայրի հարցը որոշակիացման կարիք ունի

Ապրիլի 2-ին Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով Թուրքիային կոչ է արվել «բոլոր կողմերի պահպանել Մոնտրոյի համաձայնագրով նախատեսված հավասար պայմանները»: Ռուսաստանին անհանգստություն է պատճառել Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ փոխծովակալ Զեքի Աքթյուրքի հայտարարությունը, ըստ որի ՆԱՏՕ-ն մտադիր է «Ադանայում հրամանատարական կենտրոն ստեղծել՝ որպես Դաշիննքի հարավ-արեւելյան ռազմավարության բաղկացուցիչ»:

Այդ առթիվ լուրեր են շրջանառվել, որ «իրականում ՆԱՏՕ-ն շտաբ-կայան է ստեղծում Ստամբուլում, որպեսզի վերահսկի Բոսֆոր-Դարդանելի նեղուցը»: Ինչպես հայտնի է, Մոնտրոյի համաձայնագրով, որ ընդունվել է 1936թ.-ին, վերահաստատցել է նեղուցների նկատմամբ Թուրքիայի բացառիկ իրավազորությունը: Ընդհանուր առմամբ կարգավորումն այն է, որ առևտրային նավերի տեղաշարժն ազատ է, իսկ ռազմածովային ուժերը նեղուցները կարող են հատել Թուրքիայի իմացությամբ: Պատերազմական իրավիճակում Թուրքիան իրավասու է հակամարտ կողմերի համար նեղուցները փակել: Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ ռազմածովային ուժերի համար նեղուցները փակ են:

Եթե տեղեկությունը, որ ՆԱՏՕ-ն նեղուցների վերահսկման նպատակով Ստամբուլում շտաբ-կայան է հիմնադրում, մոտ է իրականությանը, ապա Ռուսաստանի անհանգստությունը հասկանալի է: Մոսկվան մտահոգված է, որ Թուրքիան Մոնտրոյի համաձայնագրով ունեցած իրավազորությունը «կարող է փոխանցել Հյուսիս-ատլանտյան դաշինքին»: Այդ դեպքում Սև ծովը կվերածվի ՆԱՏՕ-ի «ներքին ջրավազանի»: Թուրքական մամուլը հայտնել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Երխովը «նույն օրը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ»:

Իշխանամետ Turkiye պարբերականի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ն «իրոք Ստամբուլում նեղուցների վերահսկման շտաբ-կայան է ստեղծում, որի անձնակազմը, սակայն, լիովին կլինի թուրքական»: Ռուսաստանի համար դրանից սկզբունքորեն ոչինչ չի փոխվում, եթե որոշումներ կայացնելու է Հյուսիս-ատլանտյան դաշինքը: Այս առումով ուշագրավ հրապարակում է արել «Անադոլուն», որի մեկնաբանի գնահատմամբ՝ Թուրքիան «կանգնած է երկընտրանքի առաջ»:

Թուրք հեղինակը, որի ինքնությունը բացահայտված չէ, տեսակետ է հայտնել, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հավանականությունը «շատ բարձր է, քանի ո Վաշինգտոնը քննարկում է Իսրայելի և Հնդկաստանի հետ նոր ռազմական դաշինք ստեղծելու հնարավորությունը»: Ըստ «Անադոլուի», դրան զուգահեռ «Մեծ Բրիտանիան մտադիր է Թուրքիային ներգրավել Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության ստեղծմանը»: Թուրք քաղաքագետը կարծում է, որ «գործընթացները կզարգանան Իրանի շուրջ իրավիճակի հարաբերական կարգավորումից հետո»:

Խիստ ուշագրավ է, որ վերջին տեսաուղերձում ԱՄՆ նախագահ Թրամփը Մերձավոր Արևելքում դաշնակից երկրների շարքում Թուրքիան չի նշել, իսկ ապրիլի մեկին Պուտին-Փաշինյան բանակցություններում ՀԱՊԿ-ի թեման, որքան հասկացվում է տեղեկատվական հոսքերից և փորձագիտական գնահատականներից, չի շոշափվել: Հայաստանի անվտանգության միջավայրի խնդիրն, այսպիսով, որոշակիացման կարիք ունի: Ապրիլի երկուսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների կառավարության ղեկավարներին: Թուրքիան ներկայացրել է փոխնախագահ Յըլմազը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում