Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են զիջումների գնալ ղպտիների հարցում, որոնք կիրակի օրը զանգվածային ցույց էին կազմակերպել: Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, Եգիպտոսի նախարարների խորհուրդը երկուշաբթի օրը հայտարարել է օրենքի մի նախագծի մշակման մասին, որը հնարավորություն կտա առանց իշխանությունների թույլտվության կառուցած եկեղեցիներն «օրինականացնել»:
Այդ օրենքի նախագիծը պահանջում են ընդունել Եգիպտոսում բնակվող ղպտի քրիստոնյաները:
Նշենք, որ անկարգությունների հետևանքով մահացածների թիվը հասել է 36-ի: Վիրավորվել է 327 մարդ, մեծ մասը հոսպիտալացվել է, և նրանց վիճակը գնահատվում է ծանր: