Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը հրամայել է Եգիպտոսի կառավարությանը հետաքննություն անցկացնել ` կապված կիրակի օրը մայրաքաղաք Կահիրեում ղպտիների և մուսուլմանների միջև տեղի ունեցած դեպքերի հետ, որի հետևանքով մահացել էր 24 մարդ: Այդ մասին գրում է BBC–ն:
Ղպտիական եկեղեցու առաջնորդները կատարվածի համար մեղադրում են ցուցարարների մեջ ներթափանցած լրտեսներին:
Եգիպտոսի քրիստոնեական փոքրամասնությունների ներկայացուցիչներն անվտանգության ծառայությանը մեղադրում են նրանում, որ այն չկարողացավ պաշտպանել ղպտիներին՝ արմատական մուսուլմաններից:
Զինված ուժերի գերագույն խորհուրդը պնդում է, որ երկիրը շարունակում է ժողովրդավարության հաստատման գործընթացը: Նոյեմբերին Եգիպտոսում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:









































