Toy Story մուլտֆիլմի սցենարիստներ Ջոել Քոենը և Ալեկ Սոկոլովը բանակցություններ են վարում Zynga ընկերության հետ` Facebook սոցիալական կայքի ամենահայտնի հավելվածներից մեկի՝ FarmVille-ի էկրանավորման շուրջ: Այս մասին նրանք պատմել են IGN կայքին տված հարցազրույցում:
Zynga-ի ներկայացուցիչները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ, հետևաբար նախագիծը հաստատված չէ:
Այժմ FarmVille-ը Facebook-ի երրորդ ամենահայտնի խաղն է: Zynga ընկերությունը համարվում է սոցցանցերի համար խաղեր մշակող աշխարհի ամենահաջողակ և խոշոր ընկերությունը:









































