Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերը իսրայելական կողմի հարձակման հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Իրանական կողմը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել այս լուրի առնչությամբ։
Կացը նշել է, որ ինքը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լիազորել են զինվորականներին սպանել թիրախավորված իրանցի ցանկացած այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։






































