Հոկտեմբերի 9-ին`ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 15 ՕԼ 283 պետհամարանիշի, «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 21 ՍՏ 899 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 28 ՕՕ 279 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչև հրշեջ-փրկարարների տեղ հասնելը, տեղի ուժերով վերացվել է «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայից գազի արտահոսքը: «1-03» ծառայության աշխատակիցները տուժածներ`1990թվականին ծնված Մելիքսեթ և 1964 թվականին ծնված Արտաշես Թևոսյաններին, 1984 թվականին ծնված Գրիշա Խուրշուդյանին և 1986 թվականին ծնված Լիլի Հարությունյանին տեղափոխել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց, այնուհետև Ա.Թևոսյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ Գ.Խուրշուդյանը Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:









































