Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի Սպահան քաղաքին՝ թիրախավորելով այնտեղ գտնվող անվտանգության ուժերին։
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և նրա կազմի մեջ մտնող «Բասիջ» ուժերի կողմից օգտագործվող բազային, ինչպես նաև ԻՀՊԿ-ի ոստիկանական կենտրոնակայանին։
ԻՊԲ-ն Telegram-ում հրապարակված հաղորդագրություններում նաև հայտնել է գիշերվա ընթացքում մի քանի անգամ Իրանի կողմից արձակված հրթիռների և ՀՕՊ համակարգերի ակտիվացման մասին։
Իր հերթին, ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների դեմ «Ճշմարիտ խոստում-4» գործողության 30-րդ փուլի իրականացման մասին։ Ըստ Իրանի պետական հեռուստատեսության, որը հրապարակել է ԻՀՊԿ հայտարարությունը, հարվածներ են հասցվել «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռներով և «Խորեմշեհր-4» և «Խեյբար» գերծանր հրթիռներով։








































