Առաջիկա մի քանի տարիներին սննդամթերքի գները կտրուկ փոփոխությունների կենթարկվեն: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաշվետվության մեջ: Ներմուծումից կախված երկրներում բնակչության աղքատ շերտերի շրջանում դա կարող է հանգեցնել սովի:
Փետրվարին սննդամթերքի գների ինդեքսը աշխարհում հասել էր պատմական մաքսիմումի և դարձել այսպես կոչված «Արաբական գարնան» հեղափոխությունների հիմնական գործոններից մեկը: Դրանից հետո մթերքը փոքր-ինչ էժանացել է, սակայն ՊԳԿ-ն զգուշացնում է, որ համաշխարհային տնտեսության անկայուն վիճակի պատճառով նոր թանկացումներ են սպասվում:
Զեկույցում նշվում է, որ առաջիկայում գների աճին նպաստող հիմնական գործոններն են առավել դինամիկ զարգացող երկրներում պահանջարկի աճը և բնակչության ընդհանուր թվի աճը:
ՄԱԿ-ը իր առջև նպատակ է դնում կրճատել աշխարհում սովից տառապողների թիվը`1,02 մլրդից (2009թ.) 2015 թ. հասցնելով 600 մլն-ի, սակայն սննդամթերքի շուկայում առաջացած ծանր դրության պատճառով դա անելն այնքան էլ հեշտ չէ:
ՊԳԿ գնահատականների համաձայն` սովի սպառնալիքը հնարավոր է մեղմացնել աղքատ երկրներին օգնությունն ավելացնելու, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ երկարաժամկետ ներդրումներ անելու միջոցով:









































