ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի պատերազմին՝ դժգոհություն հայտնելով Վոլոդիմիր Զելենսկուց։
Politico-ին տված հարցազրույցում նա նշել է. «Զելենսկին պետք է արագ գործի և գործարք կնքի»։
Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել պատերազմի ավարտի շուրջ. «Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է գործարք կնքել»։
Զելենսկու հետ կապված խոչընդոտի մասին հարցին Թրամփը չի մանրամասնել, սակայն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահը բավարար պատրաստակամություն չի ցուցաբերում բանակցությունների համար։
«Անհասկանալի է, որ նա է խոչընդոտը։ Ձեռքումդ քարտեր չկան։ Հիմա նա էլ ավելի քիչ քարտ ունի»,- ասել է Թրամփը։











































