ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կոնգրեսի անդամներին հայտարարել է, որ ոչ մի կերպ տեղյակ չի եղել Ջեֆրի Էփշտեյնի կամ Ջիսլեյն Մաքսվելի հանցագործությունների մասին։
Քլինթոնի այս հայտարարությամբ սկսվել է երկօրյա ցուցմունքների շարքը։ Հարցաքննության է ենթարկվելու նաև նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։
«Ես ոչ մի գաղափար չունեի նրանց հանցավոր գործունեության մասին։ Ես չեմ հիշում, որ երբևէ հանդիպել եմ պարոն Էփշտեյնի հետ», — ասել է Հիլարի Քլինթոնը հայտարարության մեջ, որ հրապարակել է սոցիալական ցանցերում։
Փակ դռների հետևում անցկացված հարցաքննությունը ավարտվել է հինգշաբթի օրը՝ ավելի քան վեց ժամ տևելուց հետո։ Հիլարի Քլինթոնը պատասխանել է բոլոր հարցերին։










































